Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է հուլիսի 15-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, Իմանով Իման Ֆաթալի օղլուի (İmanov İman Fətəli oğlu) մահվան լուրին, որը մի քանի օր շրջանառվում է լրատվամիջոցներում, սակայն տեղ չէր գտել պաշտոնական լրահոսում։
Ադրբեջանական Trend գործակալությունը հուլիսի 18-ին հայտնել է՝ ՊՆ մամուլի ծառայության համաձայն, դատաբժշկական հետազոտության նախնական արդյունքներով, զինծառայող Իման Իմանովը մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի քաղցկեղից։ Առողջական վերոնշյալ խնդրի պատճառով նա հուլիսի 15-ին կորցրել է գիտակցությունը և, չնայած բժշկական միջամտությանը, մահացել։
Հիշեցնենք, որ նախիջևանյան բանակի զինծառայող Իման Իմանովի մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 16-ին՝ ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքից։ Աղբյուրը նշում էր, որ 1990-ին ծնված Իմանովը, ով զինծառայության էր անցել 2014-ի հոկտեմբերից, մահացել է արևահարումից։
Ադրբեջանի ՊՆ-ն, փաստորեն, զինծառայողի մահվան մասին տեղեկությանն անդրադարձել էր միջադեպից երեք օր անց միայն, երբ տեղեկությունն այդ մասին արդեն իսկ լայն տարածում էր գտել լրատվադաշտում։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info