ՊՆ-ում քննարկել են բարեվարքության և էթիկայի խնդիրները

Հունիսի 17-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել են «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՊՆ-ում բարեվարքության և էթիկայի խնդիրների վերաբերյալ քննարկում Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ

ՊՆ-ում բարեվարքության և էթիկայի խնդիրների վերաբերյալ քննարկում Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեղակավությամբ անցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուներն ընդգծվել են, որ վերջին շրջանում զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան ու հաշվետվողականությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը, վիճակահանության սկզբունքի ներդրման շնորհիվ նկատելի առաջընթաց է գրանցվել նաև զորակոչի գործընթացում, մասնավորապես՝ սուբյեկտիվիզմի գործոնի բացառման առումով:

Անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի համակողմանի, հատկապես պարենային ապահովման հարցերին: Այդ շրջանակում, մասնավորապես, ոլորտի պատասխանատուները մատնանշել են, որ հետևողական աշխատանքի արդյունքում զգալիորեն բարելավվել է զինծառայողներին մատակարարվող սննդամթերքի որակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *