Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարանի վթարից մահացածների թիվը հասել է երեքի

Հուլիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի այրվածքաբանության հանրապետական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է երկրի պաշտպանական արդյունաբերության «Տելեմեխանիկա» գործարանի վթարից տուժածներից ևս մեկը. 1961-ին ծնված Մուրադովա Գյուլնարա Վելիխան գըզըն։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Շտապ օգնության մեքենա, Ադրբեջան

Շտապ օգնության մեքենա, Ադրբեջան

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ կեսօրին, Շիրվան քաղաքում տեղակայված «Տելեմեխանիկա» ռազմական արդյունաբերական գործարանում գրանցվեց վթար, ինչի հետևանքում տեղում մահացել էր Շիրվան քաղաքի բնակիչ, 1967-ին ծնված Սուլեյմանովա Ռազիյա Ջաֆարխան գըզըն։ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ վթարի արդյունքում տուժած ևս 19 հոգի «թեթև թունավորումով» հոսպիտալացվել են։

Հուլիսի 10-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Բաքվի այրվածքաբանության կենտրոնում մահացել է գործարանի ևս մեկ աշխատակցուհի, 44-ամյա Սաթթարովա Խաթիրա Ինշալլահ գըզըն։

Հավելենք, որ «Տելեմեխանիկա» գործարանը զբաղվում է խոշոր տրամաչափի փամփուշտների արտադրությամբ։ Վթարի պաշտոնական վարկածը էլեկտրասնուցման համակարգում գրանցված կարճ միացումն է, որը հանգեցրել է հրդեհի։

One response to “Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարանի վթարից մահացածների թիվը հասել է երեքի

  1. Pingback: Ադրբեջանում փորձել են գաղտնի պահել պաշտպանական արդյունաբերության գործարաններից մեկի վթարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *