Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 12 – 18 հուլիսի, 2015

Վրաստանն անհանգստացած է վրաց-օսական սահմանը մատնանշող ցուցանակների տեղադրմամբ • Վրաստանը պայմանագիր է կնքել հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության հետ • ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս դառնալու համար վրաստանցի զինծառայողները պիտի անցնեն ևս 1 փուլ • Վրաստանի մասնակցությամբ զորավարժություն Մոլդովայում • Վրաստանյան «Դելտա» կենտրոնը ներկայացրել է իր նոր դիպուկահար հրացանը • ԻՊ-ի համար Պանկիսի կիրճից հավաքագրումների թեմայում կան զարգացումներ

Վրաստանցի լրագրողները հանել ու կոտրել են ՌԴ սահմանապահների տեղադրած ցուցանակները, որոնք ցույց են տալիս վրաց-օսական սահմանը

Վրաստանցի լրագրողները հանել ու կոտրել են ՌԴ սահմանապահների տեղադրած ցուցանակները, որոնք ցույց են տալիս վրաց-օսական սահմանը

• Հուլիսի 10-ին վրաց-օսական սահմանի գյուղերի մերձակայքում ռուսաստանցի սահմանապահներն ու օսական իշխանությունները վրաց-օսական սահմանը մատնանշող ցուցանակներ են տեղադրել, ինչի արդյունքում օսական կողմում է մնացել Բաքու-Սուպսա նավթային խողովակաշարի մի հատված։ Սրա կապակցությամբ անհանգստություն է հայտնել Վրաստանի ՆԳՆ-ն։

• Հուլիսի 10-ին Փարիզում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն բացահայտվում (ենթադրաբար պայմանագրով Վրաստանը ՀՕՊ սպառազինություն է գնելու ընկերությունից)։ Վրաստան վերադառնալուց հետո Խիդաշելին երկրի նախագահին է ներկայացրել Ֆրանսիայում հունիսի 15-ին և հուլիսի 10-ին ստորագրած պայմանագրերի մանրամասները։

• Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկի «Ալֆա» վաշտը զորավարժություն է անցկացրել, որին հետևել են ՆԱՏՕ-ի մասնագետները՝ գնահատման համար։ Գնահատման ևս մեկ փուլ անցնելուց հետո վաշտը հնարավոր կլինի օգտագործվել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում։

• Հուլիսի 12-ից 25-ը Մոլդովայում անցկացվում է միջազգային Efort comun 2015 (Համատեղ ջանք-2015) զորավարժությունը՝ 5 երկրի, այդ թվում՝ Վրաստանի մասնակցությամբ։

• Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ներկայացրել է իր նոր դիպուկահար հրացանը՝ «Սատվարին», որը պատրաստված է մոդուլային սխեմայով և կարող է օգտագործել տարբեր տեսակի ու տրամաչափի փամփուշտներ:

Վրաստանյան «Սատվարի» դիպուկահար հրացանը

Վրաստանյան «Սատվարի» դիպուկահար հրացանը

• Վրաստանում հետաքննության տվյալներով հայտնի է դարձել, որ վրաստանցի ուժայինների ձերբակալած Այուպ Բորչաշվիլին 2014-ի ամռանը Սիրիայում հանդիպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների հետ, ինչից հետո Վրաստանում հիմնել է վահաբական համայնք։ Նա դարձել է ԻՊ-ի ներկայացուցիչը Վրաստանում և այդ «համայնքի էմիր»։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *