«Նախիջևանյան բանակի» ժամկետային զինծառայողը մահացել է արևային հարվածից • Ադրբեջանում փամփուշտի պայթյունից վիրավորվել է 3 քաղաքացի • Ադրբեջանական զինուժը գիշերային զորավարժություն է անցկացնում Նախիջևանում • Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ ռազմական կցորդին • Ադրբեջանում ռազմարդյունաբերական գործարանի պայթյունից մահացածների թիվը հասել է 3-ի։
• Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորում հանդիսացող՝ Նախիջևանի առանջին համազորային բանակում հուլիսի 15-ին, ըստ ադրբեջանական վարկածի, արևահարումից մահացել է երկրի զինված ուժերի ժամկետային զինծառայող Իման Իմանովը:
• Հուլիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություններ, համաձայն որոնց «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի հետևանքով» քաղաքացիական բնակչության շրջանում կա 3 վիրավոր։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ քաղաքացիները վիրավորվել էին փամփուշտի պայթյունից, ոչ թե հայկական զինուժի գնդակից։
• Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորում հանդիսացող նախիջևանյան առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային մարտավարական զորավարժություն՝ մի շարք զորատեսակների մասնակցությամբ։
• Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովն ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդին հրավիրել է պաշտպանության նախարարություն և հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնելով վերջին մեկ տարում ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցության ոլորտում նկատվող սառնության վերաբերյալ:
• Հուլիսի 15-ին Ադրբեջանում մահացել է երկրի պաշտպանական արդյունաբերության «Տելեմեխանիկա» գործարանի վթարից տուժածներից ևս մեկը։ Վթարից մահացածների թիվը հասել է երեքի։
Ռազմաշաբաթը նաև՝