Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 12 – 18 հուլիսի, 2015

Թուրքական 6 կործանիչ խախտել է Հունաստանի օդային սահմանը • Թուրքիայում մարզված սիրիական գրոհայինների առաջին խումբն արդեն Սիրիայում է • ԻՊ-ի դեմ պայքարելու համար Իրաքն օգնություն է խնդրել Թուրքիայից • Թուրքիան Սև ծովում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությանը • Թուրքական «Ասելսանը» համաձայնագիր է ստորագրել սաուդյան ընկերությունների հետ • Պորտուգալիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Թուրքիա

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

• Հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 6 միավոր կործանիչներ շուրջ 20 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովում։ Կործանիչներից երկուսը սպառազինված են եղել զինամթերքով։ Օդային սահմանը խախտած ինքնաթիռների առաջխաղացումը կասեցնելու համար օդ են բարձրացվել Հունաստանի ԶՈւ կործանիչներ, որոնք թուրքական կործանիչներին ստիպել են լքել Հունաստանի օդային տարածքը։

• Թուրքիայի տարածքում մարզումներ անցնող «Սիրիայի ազատ բանակ» զինյալների խմբավորման 54 հոգանոց առաջին խումբն ավարտել է մարզումները և հուլիսի 12-ին, հատելով թուրք-սիրիական սահմանը, տեղակայվել Սիրիայի տարածքում։

• Հուլիսի 14-ին Իրաքի արտգործնախարարն այցելել է Թուրքիա՝ հանդիպել երկրի նախագահին և արտգործնախարարին և ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

• Հուլիսի 17-ից 24-ը Սև ծովի արևմտյան հատվածում կանցկացվի «Ծովային վահան-2015» ամենամյա զորավարժությունը՝ Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 1-ին մշտական խմբի մասնակցությամբ։

• Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի KACST և TAQNIA ընկերությունների հետ, ինչի նպատակն է զարգացնել «Ասելսանի» համագործակցությունը սաուդյան ռազմարդյունաբերական կազմակերպությունների հետ։

• Հուլիսի 14-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Պորտուգալիայի պաշտոնակցի գլխավորած պատվիրակությունը։ Հուլիսի 15-ին պատվիրակությունն այցելել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի Աքսազ ռազմածովային բազայի հրամանատարություն, ռազմանավով շրջել Էգեյան ծովում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

2 responses to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 12 – 18 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *