ՊԲ-ում ամփոփվել են զորամասերի ստուգումները • ՊԲ-ն հայտնում է հակառակորդի ուսումնամարտական թռիչքների ակտիվացման մասին • Հայաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարը • ՊՆ-ում քննարկել են բարեվարքության և էթիկայի խնդիրները
• Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հուլիսի 16-ին անցկացվել է Պաշտպանության բանակի սպայական անձնակազմի նիստ, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները:
• Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնագծից 10-15կմ խորության վրա: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և հետևում դրանց ուղերթին:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին
• Հուլիսի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության, մասնավորապես ռազմական կրթության ոլորտի հարցեր։
• Հունիսի 17-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել են «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info