Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հուլիսի 16-ին անցկացվել է Պաշտպանության բանակի սպայական անձնակազմի նիստ, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Նախագահ Սահակյանը կարևորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վերհանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն եւ սահմանված ժամկետներում վերացվեն:
Նշենք, որ հուլիսի 6-ից ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերում: Ստուգումներին հաջորդել են զորամասերի մասնկացությամբ զորավարժությունները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info