«Իսլամական պետության» շարքերը համալրել է 300-ից ավելի դաղստանցի

Ռուսաստանի կազմի մեջ մտնող հյուսիսկովկասյան Դաղստանի հանրապետությունից ավելի քան 300 հոգի համալրել է «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը Իրաքում և Սիրիայում: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ինքնավար հանրապետության ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը:

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Պաշտոնյայի խոսքով՝ ԻՊ շարքերն անցած դաղստանցիների մի որոշ մասը սպանվել է Իրաքում ու Սիրիայում մղված մարտերի ժամանակ, իսկ մի մասն էլ վերադարձել է Դաղստան: Հանրապետության ղեկավարը նշել է, որ այս դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, սակայն հետագայում դաղստանցիների՝ ԻՊ-ին միանալը կանխելու համար իրենք շատ աշխատանք պիտի տանեն:

Նշենք, որ տարբեր հաշվարկներով ԻՊ կազմում կռվում է 30-70 հազար զինյալ, որոնցից 1700-ը Ռուսաստանից են (2015-ի փետրվարի տվյալներով):

Նշենք, որ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում հակաահաբեկչական գործողությունները հաճախակի են: Դրանք առավելապես հաճախ են լինում Հյուսիսային Կովկասի հանրապետություններից Դաղստանում, ինչը պայմանավորված է նաև ԻՊ հետ կապ ունեցող անձնանց հետ:

Բացի այդ, հաճախակի են հակաահաբեկչական գործողությունները նաև Կովկասյան լեռների հարավում՝ Վրաստանի՝ սահմանամերձ շրջաններում, որտեղից տեղացիներին հաճախակի հավաքագրում են «Իսլամական պետության» կազմում կռվելու համար: ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցիների թիվը հստակ չէ, բայց տարբեր աղբյուրներով այն տատանվում է 50-100-ի շրջանում։

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *