Ղրիմում մեկնարկել է ՌԴ ՌՕՈւ նոր զորավարժություն

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Ղրիմում անցկացրել են եռօրյա թռիչքամարտավարական զորավարժություն, որին մասնակցել են բանակային ավիացիայի Մի-28Ն, Կա-52 և Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև արդիականացված Սու-27 կործանիչ և թռիչքներն ապահովող ցամաքային ծառայության աշխատակիցներ:Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ՊՆ-ին:

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

«Օպուկ» ավիազորավարժարանում գիշերային և ցերեկային ժամերին ուղղաթիռները 500 մետրից 5 կմ հեռավորությամբ հայտնաբերել և նույնականացրել են տարբեր ցամաքային օբյեկտներ, ուղղաթիռներ և ցածր ու միջին արագությամբ թռչող ինքնաթիռներ՝ վերացնելով պայմանական հակառակորդին հրթիռաթնդանոթային սպառազինությամբ:

Ավելացնենք, որ Կովկասում ու մերձկասպյան զորավարժարաններում Ռուսաստանի զինծառայողները առաջիկայում անցկացնելու են ևս մի քանի զորավարժություններ, մասնավորապես ՀՕՊ, հրթիռահրետանային սպառազինության և Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ:

Հիշեցնենք, որ Ղրիմում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի նախորդ եռօրյա զորավարժությունը մեկնարկել էր հունիսի 9-ին: Այս զորավարժությանը ևս մասնակցում էին Մի-28Ն և Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ՝ թվով 10 միավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *