Թուրքական 6 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային սահմանը. Air News

Հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 6 միավոր կործանիչներ շուրջ 20 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։ Կործանիչներից երկուսը սպառազինված են եղել զինամթերքով։ Այս մասին հայտնում է Air News ավիացիոն լրատվական կայքը։

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

Միջադեպերը գրանցվել են Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան օդային տարածքներում։ Օդային սահմանը խախտած ինքնաթիռների առաջխաղացումը կասեցնելու համար օդ են բարձրացվել Հունաստանի ԶՈւ կործանիչներ։ Ի վերջո հունական կործանիչներին հաջողվել է ստիպել թուրքական կործանիչներին լքել Հունաստանի օդային տարածքը։

Նշենք, որ նմանատիպ միջադեպեր հախաճակի են գրանցվում։ Երկու երկրների զինված ուժերը պարբերաբար տարածում են հայտարարություններ այն մասին, որ մյուս երկրի օդուժը խախտել է օդային սահմանը։ Սակայն այս հայտարարությունն առանձնանում է նրանով, որ ըստ փոխանցվող տեղեկության՝ կործանիչներից երկուսը զինված են եղել։

Բացի այդ, Թուրքիայի ԶՈւ-ն Հունաստանի օդային տարածքը խախտել է միանգամից 6 միավոր կործանիչներով, որոնք հավանաբար եղել են ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։ Սակայն պետք է ի նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ չնայած կայքը հղում է անում Հունաստանի պաշտպանության նախարարության փոխանցած տեղեկությանը, սակայն այդ երկրի ՊՆ կայքում նման հայտարարություն դեռևս չի հրապարակվել։

Միևնույն ժամանակ ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով Հունաստանի ԶՈւ ԳՇ հայտարարությանը, նշում է, որ Հունաստանի օդային տարածքը խախտել են Թուրքիայի ԶՈւ 10 միավոր կործանիչներ՝ 7 անգամ։ Սակայն գործակալության նյութում ևս նշվում է, որ թուրքական կործանիչներից երկուսը զինված են եղել։

Հավելենք նաև, որ երեկ՝ հուլիսի 125-ին, թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ հայտարարությանը, նշում էր, որ թուրքական 6 միավոր F-16 կործանիչները ուսումնական թռիչք են իրականացրել Էգեյան ծովի միջազգային օդային տարածքում, ինչի ընթացքում Հունաստանի ԶՈւ 2 միավոր F-16 կրծանիչները ռադարային հսկողության տակ են վերցրել թուրքական մեկ կործանիչ՝ մոտ 1 րոպե տևողությամբ, այնուհետև հունական 2 միավոր Mirage 2000 բազմանպատակային կործանիչները ռադարային հսկողության տակ են վերցրել թուրքական 2 միավոր F-16 կարծանիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *