«Նախիջևանյան բանակի» ժամկետային զինծառայողը մահացել է արևային հարվածից

Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորում հանդիսացող՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում երեկ՝ հուլիսի 15-ին, մահացել է երկրի զինված ուժերի ժամկետային զինծառայող Իման Իմանովը (İman İmanov): Ադրբեջանական Musavat.com կայքը հայտնում է, թե մահվան պատճառը եղել է արևային հարվածը:

«Նախիջևանյան բանակի»՝ արևային հարվածից մահացած զինծառայող Իման Իմանով

«Նախիջևանյան բանակի»՝ արևային հարվածից մահացած զինծառայող Իման Իմանով

Կայքը հայտնում է, որ զինծառայողը ծնվել է 1990 թվականին, ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը և 2014-ի հոկտեմբերից անցել զինծառայության Նախիջևանի առանձին հազազորային բանակում:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել:

Նշենք, որ 2015-ի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում մահվան ելքով երկրորդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։

3 responses to “«Նախիջևանյան բանակի» ժամկետային զինծառայողը մահացել է արևային հարվածից

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է. զինվորը մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի քաղցկեղից | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *