ՌԴ ՊՆ-ն բացել է Միջազգային բանակային խաղերի ինտերակտիվ բաժին

Օգոստոսի 1-ից 15-ն Ռուսաստանում անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր-2015»  մրցույթը, որին 14 երկրների շարքում մասնակցելու են նաև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ։ Խաղերի ընթացքին հետևելու, ինչպես նաև խաղերի կարգը նկարագրելու համար ՌԴ ՊՆ կայքում բացվել է ինտերակտիվ բաժին։  «Միջազգային բանակային խաղեր-2015»-ի ընթացքին կարող եք հետևել հատուկ բացված ինտերակտիվ բաժնում։

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Նշված էջում տեղադրված են խաղերի նպատակի, մրցումների խնդիրների, կանոնների, իրականացման կարգի և պայմանների, ինչպես նաև մրցումների մասնակիցների մասին տեղեկություններ։ Ներկայացված են Միջազգային բանակային խաղերի բոլոր 14 առանձին մրցույթների յուրահատկությունները։

Հետաքրքրություն է ներկայացնում էջում խաղերի ընթացքում հաղթահարվելիք ճանապարհների և ուղիների ինտերակտիվ սխեմաների տեղադրումը, ինչը թույլ է տալիս մինչև որևէ տարածության հաղթահարումը նախօրոք ծանոթանալ ճանապարհի դժվարությանը, արգելքներին և թիրախներին, որոնք անհրաժեշտ է լինելու խոցել։ Ինտերակտիվ բաժնում նաև ներկայացված են խաղերին մասնակցող ռազմական տեխնիկայի ինֆոգրաֆիկաներ, մարտավարատեխնիկական բնութագրեր։

Խաղերի անցկացման ընթացքում նախատեսվում է այս բաժնում տեղադրել ընթացիկ արդյունքների մասին տեղեկություններ, իսկ յուրաքանչյուր մրցության վերջում կտեղադրվեն վերջնական արդյունքները։

Երկշաբաթյա վարժանքներին, որոնք անցկացվելու են ՌԴ ՊՆ 10 կրակադաշտերում՝ ներգրավված են լինելու 14 երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Վենեսուլայի, Քուվեյթի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները։

«Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույթով փաստորեն առաջին անգամ միավորում են այնպիսի խոշորագույն մրցումներ, ինչպիսիք են՝ «Տանկային բիաթլոն», «Ավիադարտս» և մի քանի այլ մրցույթներ, որոնք մինչ այս անցկացվում էին առանձին-առանձին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *