Ադրբեջանական զինուժը մարտավարական գիշերային զորավարժություն է անցկացնում Նախիջևանում

Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորում հանդիսացող նախիջևանյան առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային մարտավարական զորավարժություն՝ մի շարք զորատեսակների մասնակցությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժի անցկացրած գիշերային վարժանքներից

Ադրբեջանական զինուժի անցկացրած գիշերային վարժանքներից

Հաղորդագրությունում նշվում է, որ գիշերային՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում անցկացվող մարտավարական զորավարժությունում ընդգրկված են զրահատանկային, ավիացիոն, հրթիռահրետանային և ՀՕՊ ստորաբաժանումներ։

Վարժանքներին մասնակից ստորաբաժանումներն իրականացրել են նաև մարտական հրաձգություն։

Հիշեցնենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակը ստեղծվել է 2013-ի դեկտեմբերին՝ զինված ուժերի բանակային 5-րդ կորպուսի հիման վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *