Ռուսաստանի ԶՈւ-ն հրետանային զորավարժություն է անցկացնում Կովկասում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրետանային ստորաբաժանումները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում 300 միավոր հրիթռահրետանային տեխնիկայով զորավարժություն կանցկացնեն Չեչնիայի, Ինգուշետիայի, Դաղստանի, Հյուսիսային Օսիայի զորավարժարաններում և Հարավային Օսիայի ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Տորնադո-Գ» ՀԿՌՀ

«Տորնադո-Գ» ՀԿՌՀ

Երկու շաբաթվա ընթացքում հրթիռահրետանային ստորաբաժանումների ավելի քան 1500 զինծառայողները՝ 152 մմ տրամաչափի «Ակացիա», «Մստա-Ս» և «Մստա-Բ» հաուբիցների, «Գրադ», «Տորնադո-Գ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Շտուրմ-Ս» հակատանկային հրթիռային համալիրի և 122 մմ տրամաչափի «Պոդնոս» և «Սանի» ականանետերի մարտական հաշվարկները նոր՝ կրակի ղեկավարման ավտոմատ համակարգով պետք է փորձարկեն առանձին և խմբային թիրախների ուղղությամբ կրակի վարման մեխանիզմները։

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

2 responses to “Ռուսաստանի ԶՈւ-ն հրետանային զորավարժություն է անցկացնում Կովկասում

  1. Pingback: ՀՕՊ լայնամասշտաբ վարժանքներ Ռուսաստանի հարավում | Ռազմ.info

  2. Pingback: Ղրիմում մեկնարկել է ՌԴ ՌՕՈւ նոր զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *