Ադրբեջանական կայքերը հղում անելով չինական լրատվամիջոցներին հաղորդում են, որ Հայաստանը չինական NORINCO կորպորացիայի հետ բանակցություններ է վարում նոր հրետանային միջոցների և համազարկային կրակի ռեակտիվ կայանների ձեռք բերման շուրջ։ Թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը և ինչքան է գործարքի արժեքը, առայժմ հայտնի չէ, սակայն ադրբեջանական կայքերը նշում են, որ նույն կորպորացիան նախկինում արդեն Հայաստան էր մատարակարարել համազարկային կրակի ռեակտիվ WM-80 և AR1A կայաններ։
Նշենք, որ AR1A համազարկային կրակի կայաններ Հայաստանն առայժմ չի ցուցադրել։ Փոխարենը մի քանի անգամ ցուցադրվել են WM-80 կայանները։
WM-80 մարտավարա-տեխնիկական տվյալներ
- Տրամաչափ՝ 273մմ
- Հրթիռների քանակ՝ 8
- Հրթիռի մեկնարկային զանգվածը՝ 505կգ
- Հրթիռի մարտական մասի զանգվածը՝ 150կգ
- Կրակի հեռավորությունը՝ 34-80կմ
- Անձնակազմ՝ 5
- Վերալիցքավորման ժամանակը՝ 5-8ր
- Երթայինից մարտական վիճակի բերման ժամանակը՝ 3-5ր
- Ուղղորդիչների բարձրանալու անկյունը՝ 20-60 աստիճան
- Հորիզոնական կրակի անկյունը՝ +/-20 աստիճան մեքենայի առանցքի նկատմամբ
- Շրջանային հավանական շեղումը՝
-հեռավորության 1 տոկոս չկառավարվող հրթիռների համար
-մինչև 50մ կառավարվող հրթիռների համար
AR1A մարտավարա-տեխնիկական տվյալներ
- Տրամաչափ՝ 300մմ
- Հրթիռների քանակ՝ 10
- Հրթիռի մարտական մասի զանգվածը՝ 180-190կգ
- Կրակի հեռավորությունը՝ 20-130կմ
- Անձնակազմ՝ 4
- Վերալիցքավորման ժամանակը՝ 5-8ր
- Երթայինից մարտական վիճակի բերման ժամանակը՝ 5ր
- Շրջանային հավանական շեղումը՝ հեռավորության 0.1 տոկոս (չճշտված տվյալներով)
Pingback: Ադրբեջանի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է ՀՀ-ին «չինական Սմերչեր» վաճառած ընկերությունը | Ռազմ.info