Թուրքական «Ասելսանը» համաձայնագիր է ստորագրել սաուդյան ընկերությունների հետ

Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի «Գիտության և տեխնոլոգիաների կազմակերպության» (KACST) և պաշտպանական և անվտանգության տեխնոլոգիաների TAQNIA ներդրումային ընկերության հետ։ Այս մասին հուլիսի 11-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները

Գործակալությունը, փոխանցելով «Ասելսանի» հայտարարությունը, նշում է, որ համաձայնագրերը ստորագրվել են Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեսպանատանը՝  համապատախան ընկերությունների ղեկավարների և Ռիյադում Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ։ Նշվում է, որ հուշագրերը նպատակ ունեն հետագայում զարգացնել նաև «Ասելսանի» համագործակցությունը սաուդյան այլ պետական ռազմարդյունաբերական կազմակերպությունների հետ։

Ավելացնենք, որ վերջին տարիներին Թուրքիան ցանկանում է զարգացնել իր համագործակցությունը արաբական պետությունների հետ ռազմարդյունաբերական ոլորտում՝ փորձելով մեծացնել իր շուկան, ինչպես նաև ազդեցությունը այդ երկրների վրա։ Մասնավորապես այդ գործում զգալի չափով ներգրավվել է «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը, որն իր կապիտալով և արտադրանքով խոշորագույնն է Թուրքիայում։

Հատկապես մեծ զարգացում է ստանում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ռազմական համագործակցությունը, քանի որ վերջիններս հանիսանում են ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները տարածաշրջանում, ինչպես նաև ունեն ընդհանուր շահեր՝ մասնավորապես Սիրիայում և Իրաքում ծավալված պայքարում։ Երկու պետություններն էլ կողմ են Սիրիայում Ասադի վարչակարգի տապալմանը։

Նշենք, որ դեռևս 2013-ին Թուրքիան և Սաուդյան Արաբիան 5 տարի ժամկետով վավերացրել էին ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության համաձայնագիր, որով նախատեսում էր երկու պետությունների ռազմարդյունաբերական ոլորտների միջև համագործակցության զարգացում, ռազմական նշանակության ապրանքների և ծառայությունների թողարկում ու իրականացում, փոխադարձ աջակցություն տեխնիկական և տրանսպորտային հարցերում։

2 responses to “Թուրքական «Ասելսանը» համաձայնագիր է ստորագրել սաուդյան ընկերությունների հետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական «Ասելսանը» Սաուդյան Արաբիայում համատեղ ընկերություն է հիմնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *