Ադրբեջանն ու Հայաստանը կմիանան «Շանհայի համագործակցության կազմակերպությանը»` որպես դիտորդներ

Հայաստանը, Ադրբեջանն ու Նեպալը միանում են «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» (ՇՀԿ)՝ որպես կազմակերպության գործընկեր պետություններ: Այս մասին ՇՀԿ երկրների ղեկավարների խորհրդի՝ Ռուսաստանի Ուֆա քաղաքում կայացած  ընդլայնված նիստի բացման ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է ՇՀԿ-ի կայքը:

ՇՀԿ անդամ երկրների ղեկավարները

ՇՀԿ անդամ երկրների ղեկավարները

«Մի շարք այլ  երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում մեր կազմակերպությանն այս կամ այն ձևով միանալու հարցում: Մենք ուշադիր, կքննարկենք այդ հայցերը՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,-հավելել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» որպես դիտորդ միանալու համար Հայաստանը դիմել էր այս տարվա փետրվարին: Նման ցանկություն էին հայտնել նաև Սիրիան, Բելառուսը, Բանգլադեշը և Մոլդովան:

Պուտինը նաև նշել է, որ կազմակերպությունն առաջին անգամ ընդալյնում է իր անդամների թիվը: Համապատասխան փաստաթուղթն է ստորագրվել, ըստ որի՝ սկսվել է 2014-ի սեպտեմբերին կազմակերպությանը միանալու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն արած Պակիստանի և Հնդկաստանի՝ ՇՀԿ-ին միանալու գործընթացը:

Հավելենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (Шанхайская организация сотрудничества-ШОС) ստեղծվել է 2001-ի հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Այն մշտապես գործող միջկառավարական միջազգային, քաղաքական կազմակերպություն է,  որի անդամներն են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: ՇՀԿ-ին նախորդել է «Շանհայյան հնգյակի» մեխանիզմը, որի կազմում ընդգրկված էին ՇՀԿ-ի բոլոր պետությունները, բացի Ուզբեկստանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *