Ֆրանսիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը Մալիում վերացրել են «Ալ Քաիդայի» ղեկավարներից մեկին

Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է , որ հուլիսի 5-ին Մալիի հյուսիսային Քիդալ քաղաքում իրականացրած հատուկ գործողության ժամանակ վերացրել են այդ երկրում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերության մանսաճյուղի ղեկավարի Ալի Ագ Վադոսսենին: Եվս երկու ահաբեկիչ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:

Ֆրանսիական բանակի հատուկ նշանակության ուժեր

Ֆրանսիական բանակի հատուկ նշանակության ուժեր

Լեռնային շրջանում իրականացված գործողության ընթացքում վիրավորվել է նաև ֆրանսիացի 2 հատուկ ջոկատային։

Նշենք, որ սպանված ահաբեկիչը կես տարի առաջ էր ազատվել բանտից, որտեղ հայտնվել էր 2011-ին երկու ֆրանսիացիների առևանգման համար։ Առևանգվածներից մեկը  զոհվել էր, իսկ մյուսը՝ Սերժ Լազարևիչը, ազատ էր արձակվել միայն 2014-ի դեպտեմբերին նույն Ալի Ագ Վադոսսենիին բանտից ազատելու դիմաց: Նշենք, որ  Լազարևիչն այս ահաբեկչական կազմակերպության՝ Ֆրանսիայի քաղաքացի վերջին պատանդն էր։

Մալիի նախագահ Իբրահիմ Քեյթան դեպքի առթիվ հայտարարել է, որ իրենց երկրում անմեղ քաղաքացիների առևանգող ահաբեկիչը, ով նաև 2014-ի հունիսին՝ Ֆրանսիայում կարճատև բանտարկության ժամանակ, հասցրել է սպանել բանտապահին, չէր կարող ներվել և անպատիժ մնալ:

Հիշեցնենք, որ 2013-ին Ֆրանսիան հայտարարեց Մալիում «Ալ Քաիդայի» դեմ հատուկ գործողություն սկսելու մասին և ռազմական ուժեր մտցրեց այդ երկիր: Մինչ այդ իսլամիստ ահաբեկիչներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Մալիի հյուսիսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *