ԱՄՆ-ն առաջիկա երկու տարիներին բանակի թիվը կկրճատի 40 հազարով

ԱՄՆ բանակում առաջիկա երկու տարիներին զինծառայողների թիվը կկրճատվի 40 հազարով և կհասնի 450 հազարի, ինչը ամերիկյան բանակում նվազագույն ցուցանիշ է Երկրորդ աշխարհամարտից այս կողմ: Նախատեսվում է 17 հազարով կրճատել նաև քաղաքացիական ծառայողների թիվը։ Այս մասին հայտնում է ամերիկյան USA Today պարբերականը։

ԱՄՆ բանակի զինծառայողներ

ԱՄՆ բանակի զինծառայողներ

Այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հուլիսի 6-ին արած հայտարարությանը, ըստ որի՝ իրենք լրացուցիչ ուժեր չեն ուղարկելու Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար: Իսկ ավելի վաղ՝ դեռևս 2014-ի փետրվարին նման հայտարարությամբ էր հանդես եկել Պենտագոնի քարտուղար Չաք Հագելը, ով ներկայացրել էր նաև 2015-ի ֆինանսական բյուջեն:

Բրիտանական Reuters լրատավական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի պաշտոնյաներից մեկը հաստատել է նորությունը և խոստացել հուլիսի 9-ին մանրամասներ ներկայացնել, թե որ ստորաբաժանումներում են լինելու կրճատումները:

Ըստ գործակալության, փոփոխությունները պայմանավորված են Պենտագոնի՝ մեկ տասնամյակում 1 տրիլիոն ամերիկյան դոլար խնայելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *