ԱՄՆ պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարին

Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը ժամանել է Անկարա, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը։

գեներալ Ջոն Ալենը

գեներալ Ջոն Ալենը

Պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենի և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, Թուրքիայի փոխարտգործնախարար, ԱԳՆ խորհրդական՝ Ֆերիդուն Սինիրօղլուի է հետ հանդիպման ժամանակ քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի և նրա դաշնակից Թուրքիայի հնարավոր համագործակցությանը և Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությանը վերաբերող հարցեր։

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդած տեղեկության համաձայն՝ Ալենը, ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի հետ համագործացությունը շարունակելու համար հանդիպելու  է նաև զինվորական գործիչներին։

Հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան ամրապնդեց իր ռազմական ստորաբաժանումների դիրքերը Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի հիմնական նպատակը, ամենայն հավանականությամբ, Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծման ու ԻՊ խմբավորման առաջխաղացման կասեցումն է։

ԱՄՆ-ն և Թուրքիան վաղուց են սկսել քննարկումները Սիրիայում և Իրաքում ԻՊ խմբավորման դեմ պայքարի համար ճիշտ ռազմավարություն մշակելու վերաբերյալ, սակայն այդ հարցում նրանց միջև որոշ տարաձայնություններ կան։ Թուրքական կողմը պնդում է, որ առաջնային թիրախը  պետք է լինի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, մինչդեռ ԱՄՆ-ն որպես առաջնային թիրախ է դիտարկում «Իսլամական պետությունը»։

Թուրքիան պնդում է նաև, որ Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի սահմանակից շրջաններում ստեղծվի անվտանգության գոտի, սակայն ԱՄՆ-ն մերժել է այս առաջարկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *