Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի նախկին և նորանշանակ ռազմական կցորդներին

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Ավստրիայի Հանրապետության ռազմական կցորդ, գեներալ Հելմուտ Ֆելներին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, և Հայաստանում Ավստրիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Քրիստիան Սմուտեկին (նստավայրը` ք.Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ-ում Ավստրիայի նախկին և նորանշանակ ռազմական կցորդների հետ

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ-ում Ավստրիայի նախկին և նորանշանակ ռազմական կցորդների հետ

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի ռազմական կցորդ, գեներալ Ֆելներին առաքելության ընթացքում իրականացված աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ք.Սմուտեկին` մաղթելով արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական կապերի խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *