Ռուսաստանում ուսումնավարժանքի ժամանակ վթարվել է Սու-24 ռմբակոծիչ, 2 օդաչուները զոհվել են

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի «Խուրբա» օդանավակայանի մոտակայքում հուլիսի 6-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է ՌԴ ՌՕՈւ Սու-24Մ ռմբակոծիչ, 2 օդաչուները մահացել են: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Սու-24, ՌԴ

Սու-24, ՌԴ

Ռմբակոծիչն ընկել է չբնակեցված վայրում. ավերածություններ ու քաղաքացիական զոհեր չկան, սակայն փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով «Խուբան» օդանավակայանը մինչև հուլիսի 9 փակ է լինելու։ Դեպքի վայրից նաև հայնել են, որ ռմբակոծիչն օդ էր բարձրացել ամբողջական սպառազինությամբ:

«Ռմբակոծիչը մինչև օդ բարձրանալն արագություն է զարգացրել, սակայն թռիչքուղուց վեր բարձրանալուց հետո կտրուկ թեքվել է ձախ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը»,-հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին՝ հավելելով, որ գիշերային ժամերին մարտավարական վարժանքներ իրականացնող օդաչուները բարձր որակավորում ունեն, և դեպքի պատճառը ռմբակոծիչի տեխնիկական անսարքությունն է, մասնավորապես խափանվել է շարժիչների աշխատանքը։

Հավելենք, որ Սու-24 ռմբակոծիչը նախատեսված է հրթիռային հարվածներ հասցնելու ու ռմբակոծության համար վերգետնյա ու վերջրյա թիրախներին։ Առաջին թռիչքը կատարել է 1970-ի հունվարին, սկսել է շահագործվել 1975-ից, հիմնականում շահագործվում է ՌԴ-ում, Իրանում, Սիրիայում, Ղազախստանում, ինչպես նաև Ադրբեջանում։
Ինքնաթիռի անձնակազմը 2 հոգի է, երկարությունը՝ 24.59 մ, թևի բացվածքը՝ 17.6 մ, բարձրությունը՝ 6.19 մ, թռիչքային առավելագույն զանգվածը՝ 33 500 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 11 500 մ, առավելագույն արագությունը՝ 1700 կմ/ժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *