Վրաստանում Աֆղանստան են ճանապարհում հերթական զորախումբը

Հուլիսի 7-ին Վազիանի ռազմաբազայում ակցկացվել է Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի՝ Աֆղանստան ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը։ Առաջիկա 7 ամիսներին նրանք գերմանական զորախմբի կազմում կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ու կծառայեն Աֆղանստանի Մազարի-Շարիֆ բազայում։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը  հաջողություն են մաղթում Աֆղանստան մեկնող զինծառայողներին

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը հաջողություն են մաղթում Աֆղանստան մեկնող զինծառայողներին

Վազիանում անցկացված միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, նրա տեղակալ Դավիդ Էմբրալիձեն,  ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Վրաստանում Գերմանիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Բերնարդ Հոպը և այլ բարձրաստիճան անձինք։

«Վրաստանցի զինծառայողների ծառայությունն Աֆղանստանում կարևոր և նշանակալից է և այն է, ինչի համար ամբող աշխարհը գնահատում է մեզ։ Ինչպես ձեզ կդերսևորեք  Աֆղանստանում, դրանից կախված կլինի երկրի հեղինակությունը։ Այսօր եթե Վրաստանին ինչ-որ տեղ հարգում են, եթե մենք հպարտ քայլում ենք ՆԱՏՕ-ի միջանցքներով (նկատի ունի ՆԱՏՕ-ի շտաբի), եթե մեզ համար բաց են դռները, ապա սա մեծ մասամբ ձեր շնորհիվ է»,— զինծառայողներին դեմելով ասել է Խիդաշելին։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը վերադարձել է Գերմանիայից, որտեղ 5 ամսվա ընթացքում մասնակցել է արագ արձագանքման ուժերի (չշփոթել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ) վարժանքներին։

Այս ամիսներին Գերմանիայի զինված ուժերի հովանավորությամբ վրաստանցի զինծառայողները վերապատրաստում են անցել 3 ռազմաբազաներում՝ Վիլդֆլեքենում, Լեթզինգենում և Համելբուրգում։ Վրաստանցի զինծառայողները նաև համատեղ մարզումներ են իրականացրել Գերմանիայի զինված ուժերի զինծառայողների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *