Հուլիսի 6-ից ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում:
Իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո պաշտպանության բանակի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին:
Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Pingback: ՊԲ-ում ամփոփվել են զորամասերի ստուգումները | Ռազմ.info