Սիրիայի և Իրաքի սահմանին մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, կան վիրավորներ

Հուլիսի 6-ին Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե գավառում սահմանային պարեկություն իրականացնող մեքենայի վթարի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող՝ երկուսը վիրավորվել են։ Երեկ՝ հուլիսի 5-ին, նմանատիպ վթարում, սակայն արդեն Իրաքի սահմանին զոհվել էր մեկ այլ զինծառայող։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Նշվում է, որ այսօր առավոտյան թուրք-սիրիական սահմանի երկայնքով սահմանային հսկողություն իրականացնող զինվորական մեքենայի վթարման հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ 21-ամյա զինծառայող, շարքային Ֆայիք Յուջեն, երկու սերժանտ ստացել են վնասվածքներ։

Երեկ՝ հուլիսի 5-ին, վթարի էր ենթարկվել թուրք-իրաքյան սահմանին պարեկային շրջայց կատարող զինվորական մեքենան, ինչի արդյունքում մահացել էր Թուրքիայի ԶՈւ զինծառայող, շարքային Շահաբեթթին Աթաքը, վերջինիս հետ մեքենայում եղած երկու սերժանտ վիրավորվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *