Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում ճանապարհատրասնպորտային պատահարի պատճառով մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.): Եվս երկու զինծառայող՝ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info