Չեչնիայում երկու զինյալ է սպանվել

Ոստիկանների ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում ուրբաթ առավոտյան Չեչնիայի Նոժայ-Յուրտ շրջանի լեռներում երկու զինյալ է սպանվել, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությունը:
Աշխատանքներ են տարվում փոխհրաձգության հետեւանքով սպանված զինյալների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ խմբավորումը առնչություն ունի ավելի վաղ Կուրչալի շրջանում կատարված սպանությանը: Սպանվածների մոտ, զինամթերքից բացի, հայտնաբերվել են նաեւ սպանված որսորդին պատկանող հրացանը եւ որսորդական տոմսը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի վերջին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ Չեչնիայում առհասարակ չկան անօրիանական խմբավորումներ: Նրա խոսքերով՝ Չեչնիայում չկան զինյալների կազմավորված խմբեր, այլ «Մի քանի շեյթաններ» և «Հին առնետը», ինչպես անվանում է նա Դոկու Ումարովին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *