Հուլիսի 3-ին Թուրքիայի զինված ուժերի՝ Թունջելիում տեղակայված կոմանդոսների (հատուն նշանակության ստորաբաժանում) 4-րդ բրիգադի մի գումարտակ ուղևորվել է թուրք-սիրիական սահմանագիծ։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ամբողջությամբ պրոֆեսիոնալ զինծառայողներից բաղկացած գումարտակը բրիգադի տարածքից դուրս է եկել գիշերով և սահման է շարժվել գաղտնիության պայմաններում։
Ըստ գործակալության հայտնած տեղեկությունների՝ կոմանդոսների 4-րդ բրիդագի ղեկավարության ներքո գործող այդ գումարտակի զինծառայողները պատրաստված են հատուկ ահաբեկչության դեմ պայքարելու համար։
Գումարտակի զինծառայողները ուղևորվել են զրահամեքենաներով, իսկ օդից նրանց անվտանգությունը ապահովել են ռազմական ուղղաթիռները։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ ստորաբաժանումը պետք է տեղակայվի Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիրիային սահմանակից որևէ շրջանում։ Հստակ տեղայման վայրի կամ գործողությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելացնենք, որ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի սահմանին տեղակայելը երկրի վարչապետը մեկնաբանել է Թուրքիայի անվտանգությունն ապահովելու նպատակով: Նրա խոսքով՝ թուրքական կողմը ներկայում մտադիր չէ ներխուժել Սիրիա:
Pingback: Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը քննարկում է Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը. «Հյուրիեթ» | Ռազմ.info