Բացվել է Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային անվտանգ ճանապարհը

Տավուշի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածի փոխարեն կառուցվող այլընտրանքային ճանապարհն օրերս հանձնվել է շահագործման: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը:

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային, անվտանգ ճանապարհը: Երևում է նաև վտանգավոր հատվածում կառուցված պատը՝ 5,5մ բարձրությամբ: Լուսանկարը՝ Հայաստանի Հանրային ռադիոյի:

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային, անվտանգ ճանապարհը: Երևում է նաև վտանգավոր հատվածում կառուցված պատը՝ 5,5մ բարձրությամբ: Լուսանկարը՝ Հայաստանի Հանրային ռադիոյի:

3,2 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհի կառուցումը անհրաժեշտ էր դարձել այն բանից հետո, երբ 2013-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական դիրքերից կրակել էին Վազաշեն-Պառավաքար քաղաքացիական ճանապարհի վրա: Հրաձգության պատճառով Հայաստանի զինված ուժերի 1 զինծառայող զոհվել էր, 3 հոգի՝ վիրավորվել։ Միջադեպից հետո ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակվել էին՝ անվտանգության աշխատանքներ կատարելու համար:

Ներկայում շահագործման հանձնված այլընտրանքային ճանապարհի մի հատված նույնպես դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, ինչից խուսափելու համար էլ ճանապարհի վտանգավոր մասում կառուցվել է 150 մետր երկարությամբ և 5,5 մետր բարձրությամբ պատ, որը փակելու է ադրբեջանական դիպուկահարների տեսադաշտը:

Ավելացնենք, որ ճանապարհի կառուցման որոշումն ընդունվել էր դեռևս 2014թ. փետրվարին, սակայն ընթացքում դրա աշխատանքները մի քանի անգամ հետաձգվեցին:

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Բերդ-Իջևան ավտոճանապարհ, հայկական ու ադրբեջանական դիրքեր, աղբյուր՝ Google Maps, մշակումը՝ Razm.info-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *