Ադրբեջանի ՊՆ Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա

Հուլիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա, որտեղ արդեն իսկ հանդիպել է երկրի պատշպանության նախարար Ռայմոնդ Վեոնիսին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Ռայմոնդ Վեոնիս

Ադրբեջանի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Ռայմոնդ Վեոնիսը

Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը հուլիսի 8-ին ստանձնելու է երկրի նախագահի պաշտոնը, ինչի կապակցությամբ Զաքիր Հասանովը շնորհավորել է նրան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերի հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Այնուհետև քննարկում է տեղի ունեցել Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լատվիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ռայմոնդ Քրաուբեն։

Նշենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 1-ից 2-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով եղել էր Լիտվայում և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարարին ու վարչապետին։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *