Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի դեսպանին

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, երեկ` հուլիսի 12-ին, նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի հետ։

Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *