Ադրբեջանը գնդակոծությունից պաշտպանվելու համար սահմանամերձ գոտում կառուցում է պատեր

Ադրբեջանում սահմանամերձ գյուղերի բնակչությանը «հայկական զինուժի գնդակոծություններից» պատսպարելու նպատակով Թարթառի շրջանի (սահմանակից է Արցախին) Վերին Ղափանլը և Վերին Ղարադաղլը գյուղերում, ադրբեջանական կողմը կառուցում է պաշտպանական պատ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի Թարթառ սահմանամերձ շրջանում անվտանգության նկատառումներով կառուցվող պատը

Ադրբեջանի Թարթառ սահմանամերձ շրջանում անվտանգության նկատառումներով կառուցվող պատը

Պատերը կառուցվում են գյուղերի ամենավտանգավոր վայրերում գտնվող տների դիմաց, և դրանց բարձրությունը հավասար է տների տանիքներին: Հրապարակման մեջ նշվում է, որ աշխատնաքները հնարավորինս արագ իրականացնելու համար ներգրավված են բավականաչափ ուժեր:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծության տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական այն բնակավայրերը, որոնք խոցման տիրույթում են։ Դրան ի պատասխան, հայ դիրքապահները ոչ միայն պատասխան կրակով լռեցնում են գնդակոծությունը, այլև, տեսականորեն չի բացառվում, որ որպես սաստման միջոց գնդակոծության տակ են պահում ադրբեջանական բնակավայրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *