ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեն հրապարակել է այդ երկրի՝ 2015-ի ազգային ռազմական ռազմավարությունը, ըստ որի՝ միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է: Միաժամանակ որպես սպառնալիք հիշատակված են Ռուսաստանը, Իրանը, Չինաստնը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ)։
«Չնայած Ռուսաստանն իր ավանդն է ներդրել ահաբեկչության և թմրանյութերի տարածման դեմ պայքարում, սակայն այդ երկիրը բազմիցս անհարգալից վերաբերմունք է ցույց տվել իր հարևան երկրների ինքնիշխանության նկատմամբ և սեփական նպատակներին հասնելու համար պատրաստ է կիրառելկոպիտ ուժ»։
Ռազմավարության հեղինակները Ռուսաստանին նաև մեղադրել են տարածաշրջանային անվտանգությունն ուղղակիորեն կամ երրորդ ուժի միջոցով խաթարելու մեջ՝ շեշտելով, որ նման գործողություններով ՌԴ-ն խախտում է միջազգային իրավունքի նուրմերն ու այդ երկրի ղեկավարների ստորագրած պայմանագրերը և հիմնարար փաստաթղթները, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրոթյունը, Հելսինկյան համաձայնագրերը, ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, Բուդապեշտի հուշագիրը և «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմագիրը։
ԱՄՆ-ին անհնագստացնում է նաև այն, որ Չինաստանը ցանկանում է Հարավչինական ծովը դարձնել իր ներքին ջրային տարածքը: Այս մտադրությունը, ըստ ամերիկյան կողմի, միջազգային ծովային իրավունքի նորմերի խախտում է:
«ԿԺԴՀ-ն իր միջուկային զինանոցով և բալիստիկ հրթիռներով հարվածի տակ է դնում ինչպես Ճապոնիայի և Հարավային Կորեայի, այնպես էլ ԱՄՆ-ի անվտանգությունը»,- նշված է հայեցակարգում, որտեղ անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրերին ու չնայած 5+1 ձևաչափով շարունակվող բանակցություններին, որոնց մասնակցում է նաև ԱՄՆ-ն՝ այն համարել միջազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր:
Հատկանշական է, որ այս չոր երկրներից և ոչ մեկը, ինչպես նաև վերջիններիս դաշնակիցները չեն հիշատակվում ԱՄՆ-ի նկատմամբ ռազմական ուղղակի սպառնալիք, իսկ ՆԱՏՕ-ն նշվում է որպես անվտանգություն ապահովող լիարժեք միակ դաշինք:
Հիշեցենք, որ ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 27-ին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արևելյան ուղղությամբ աճող մարտահրավեր է ակտիվացող Ռուսաստանը, որը, քարտուղարի խոսքով, բռնակցել է Ղրիմը, օգնում է Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին, ոտնահարում է միջազգային այնպիսի կանոններ, ինչպիսիք են սահմանների անձեռնմխելիությունը, երկրների անկախությունը, ռազմական գործունեության (ակտիվության) թափանցիկությունը և հակամարտությունների դիվանագիտական ճանապարհով լուծման քաղաքականությունը։