ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՄեԾ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պատվիրակներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հուլիսի 1-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Հանդիպում՝ Մեծ Բրիտանիայի պատվիրակների հետ

Հանդիպում՝ Մեծ Բրիտանիայի պատվիրակների հետ

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան – Միացյալ Թագավորություն և Հայաստան ” ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր տեսլականը` ակնկալելով համագործակցության դինամիկ զարգացում:

Բրիտանական կողմը նշել է, որ երկկողմ և բազմակող ձևաչափերով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցել ՀՀ ՊՆ-ի հետ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *