Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը, 2012-17թթ. ռուս-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության համատեղ ծրագրի մշակման մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը՝ հուլիսի 12-ին Յալթայում կայացած ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Ըստ Սերդյուկովի՝ համատեղ աշխատանքներ են տարվում նաեւ երկկողմ համագործակցության ոլորտում իրավական դաշտի և կապի ոլորտի կարգավորման, ինչպես նաեւ՝ ռազմական կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Մասնավորապես այս տարի առաջին անգամ Ռուսաստանի ռազմական ԲՈՒՀ-եր են ընդունվել նաև ուկրաինացի զինվորականներ։