Հունիսի 30-ին Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայող Հաքքարի նահանգում խեղդվել են գետում, իսկ հուլիսի 1-ին Սղերթում տեղակայված զորամասերից մեկում պահակային ծառայության ժամանակ սրտի կաթվածից մահացել է ևս մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ հուլիսի 1-ին Թուրքիայի Սղերթ նահանգի Էրուհ գավառում տեղակայված ռազմաբազաներից մեկում պահակային ծառայության ժամանակ սրտի կաթվածից մահացել է Թուրքիայի ԶՈւ 26-ամյա պրոֆեսիոնալ սերժանտ Էրդեմ Դեմիրը։
Մյուս երկու զինծառայողները մահացել են Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում։ Զինծառայողներից մեկն ընկել է գետը, մյուսը գնացել է նրան փրկելու, սակայն երկուսն էլ խեղդվել են ու մահացել։
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info