ԱՄՆ-ն խփված ինքնաթիռի մասին տեղեկություններ է հաղորդել Թուրքիային

Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը Միջերկրական ծովում խփված թուրքական ինքնաթիռի մասին տեղեկություններ է փոխանցել թուրքական կողմին:
Նա նշել է, որ ինքնաթիռի և օդաչուների դիակների դուրսբերմամբ զբաղվել են թուրքական և ամերիկյան համատեղ ուժերը:

Հյուրրիեթի հաղորդմամբ՝ ջրից ինքնաթիռի դուրս բերված կտորները տեղափոխվել են ժանդարմերիայի քրեական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ-ը, ըստ ԱՄՆ-ի փոխանցած տվյալների, դուրսբերված կտորների վրա այրված բենզինի կամ այլ հրդեհիչ նյութերի, օրգանական և անօրգանական պայթուցիչ նյութերի հետքեր չկան:
Ինքնաթիռի կործանման պատճառների ուսումնասիրությունները շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *