Հունիսի 29-ի երեկոյան և հունիսի 30-ի առավոտյան ժամերին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից հարձակում է կազմակերպվել Հաքյարում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 7-րդ սահմանապահ գնդի ռազմաբազայի վրա։ Դրան ի պատասխան, թուրքական կողմը օդ է բարձրացրել կործանիչներ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը քրդերի հարձակմանն ի պատասխան, F-16 կործանիչներով ռմբակոծել են PKK-ի դիրքերը։
Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի հաղորդած տեղեկության համաձայն՝ քրդական հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Նույն աղբյուրը հերքում է Հյուսիսային Իրաքի Քենդիլ և Ավաշին շրջանների վրա քրդերի հարձակման մասին լուրերը։
Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցության հայտարարության համաձայն՝ 2012-ից ի վեր, սա առաջին դեպքն է, երբ թուրքական կործանիչները ռմբակոծում են PKK-ի դիրքերը։
Ամերիկյան արտադրության F-16 կործանիչը կարող է զարգացնել մինչև 2120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։