Ադրբեջանի ՊՆ Հասանովն այցելել է առաջնագծի զորամասեր ու մարտական դիրքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է զինված ուժերի՝ առաջնագծում տեղակայված մի շարք զորամասեր և դիրքեր, որտեղ ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման պայմաններին և ստորաբաժանումների մարտավարական պատրաստվածության աստիճանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զաքիր Հասանովի այցն առաջնագիծ

Զաքիր Հասանովի այցն առաջնագիծ

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում Հասանովին ուղեկցել է նաև իր առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը։

Բանակի ղեկավարությունն առաջնագիծ կատարած այցի շրջանակներւոմ եղել է նաև հրաձգային զորավարժարանում, որտեղ հետևել է անձնակազմի մարտավարամասնագիտական պարապմունքներին, ինչից հետո մարտական մատրաստության, ինչպես նաև կարգապահության բարձրացման վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ։

Զորավարժարան

Զորավարժարան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *