Ադրբեջանական բանակում զինվոր է սպանվել

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ադրբեջանական բանակում այսօր հերթական պատահարն է գրանցվել: Բաքվի կորպուսի N զորամասում կրակային պատրաստության ժամին շարքային Սահիլ Իլգարողլու Նագիևը հրազենով սպանել է շարքային Աքբեր Նասիրովին (զորակոչված Նեֆթալինի զինկոմիսարիատից) և վիրավորել շարքային Սուրետ Մամեդովին: Վերջինս տեղափոխվել է հոսպիտալ: Ըստ ադրբեջանական պաշտոնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *