Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը լուսանկարներ և տեղեկություններ է տարածել հունիսի 18-ից 19-ը Էրզինջանում (Երզնկա), Կարսում և Էրզրումում անցկացրած երկու տարբեր զորավարժությունների ընթացքի մասին։
Մասնավրապես նշվում է, որ Երզնկայում տեղակայված 59-րդ հրետանային ուսումնական բրիգադն իրականացրել է հրետանային կրակով ուղեկցվող վարժանքներ։ Կարսում տեղակայված 14-րդ մեքենայացված հետևակային բրիգադը և Էրզրումի 9-րդ բանակային կորպուսի տանկային գումարտակի անցկացրած զորավարժություններում իրականացվել են խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակով ուղեկցվող վարժանքներ։
Զորավարժությունների ընթացքին մամուլի ներկայացուցիչներին հետևել չի թույլատրվել , իսկ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել է միայն այս տեղեկությունները և լուսանկարները՝ խուսափելով այլ մանրամասների լուսաբանումից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հունիսի 15-ից 19-ը նախատեսում էր զորավարժություն անցկացնել Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: