Հունիսի 26-ին Երևանում անցկացվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, որտեղ ստորագրվել է Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Սա թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ և այս նիստերի միջև ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել և ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ-ռուսական իրավապայմանագրային բազան: Եվս մոտ տասը փաստաթուղթ մշակման փուլում է:
Վարկի մասին համաձայնագրից բացի, կողմերը քննարկել են նաև հունվարին Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողի կատարած սպանության հետաքննության կազմակերպման հարցերը, և նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել այն բանի համար, որ Ռուսաստանի և Հայաստանի իրավապահ մարմինները կարողացել են հաջողությամբ համագործակցել, ինչի արդյունքում սպանության մասով գործը քննելու է հայաստանյան կողմը:
Pingback: ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի՝ Ռուսաստանից 200 մլն դոլարի սպառազինություն գնելը | Ռազմ.info
Pingback: Հրապարակվել է Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակը | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանից զենքի գնման նախնական պայմանագրերը համաձայնեցված են․ Օհանյան | Ռազմ.info
Pingback: ՀՀ կառավարությունը կանխավճար է տալու Ռուսաստանից զենքի գնման վարկը ստանալու համար | Ռազմ.info