Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 21-27 հունիսի, 2015

Թուրքիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մասնակցել են Ղազախստանում անցկացվող զորավարժությանը • Թուրքական ընկերությունները արդիականացնելու են ամերիկյան «Կոբրա» հարվածային ուղղաթիռներ • Թուրքական արտադրության հրթիռները Փարիզի միջազգային ավիացուցահանդեսում • Պակիստանն ու Թուրքիան ստորագրել են ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման համաձայնագիր • «Իսլամական պետության» գրոհայինները Թուրքիայի սահմանից ներխուժել են Քոբանի • Հայտնաբերվել է ԻՊ-ի՝ Սիրիայից Թուրքիա տանող գետնուղի •  Թուրքիայի ԶՈւ-ն հայտնել է 2 զինծառայողի կորստի մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված ղազախստանյան «ԿազԲատ» խաղարարար գործողությունների գումարտակի զինծառայողներ

ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված ղազախստանյան «ԿազԲատ» խաղարարար գործողությունների գումարտակի զինծառայողներ

•  Ղազախստանում անցկացվել է «Տափաստանային արծիվ» մարտավարամասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որին մասնակցում են Ղազախստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։ Վարժանքների ընթացքում փորձարկվել են խաղարար գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության հետ համագործակցության, զորահավաքի, զինաթափման, հակամարտող կողմերի հաշտեցման մեխանիզմները։

• Թուրքական «Ասելսան» և «ԹԱԻ» ռազմարտյունաբերական ընկերությունները ստորագրել են մոտ 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագիր՝ արտասահմանյան պետությունների համար «Կոբրա» հարվածային ուղղաթիռների համատեղ արդիականացման վերաբերյալ։

• Հունիսի 15-ից 21-ը Փարիզի միջազգային ավիացուցահանդեսում թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը ներկայացրել է լազերային նշանոցով 70 մմ տրամաչափի CIRIT ղեկավարող հրթիռները, SOM դասի հրթիռների նոր մոդիֆիկացիայի ստեղծման ծրագիրը, TEBER-81 և TEBER-82 լազերային նշանոցով համակարգերը։

• Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարները ստորագրել են ռազմաօդային ուժերի մասնագետների փոխանակման համաձայնագիր, որով յուրաքանչյուր տարի Թուրքիայում կպատրաստի Պակիստանի ԶՈւ երկու զինծառայող։

• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հունիսի 25-ի առավոտյան Թուրքիայի Շանլըուրֆա սահմանային նահանգի տարածքից հարձակվել են Սիրիայի Քոբանի քաղաքի վրա։

Սիրիայի Թել Աբյադ քաղաքից դեպի Թուրքիա փորված գետնուղու մուտքը

Սիրիայի Թել Աբյադ քաղաքից դեպի Թուրքիա փորված գետնուղու մուտքը

• Քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները «Իսլամական պետության» խմբավորումից Սիրիայի Թել Աբյադ գավառը գրավելուց հետո հայտնաբերել է Սիրիայից Թուրքիա տանող 500 մետրանոց գետնուղի։

• Թուրքական արևմտյան Դենիզլի նահանգում մաքսանենգների հետապնդման գործողության ընթացքում սպանվել է ժանդարմերիայի պրոսֆեսիոնալ սերժանտ, ևս երկու ժանդարմ ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ Դիարբեքիրի նահագում ավտովթարից զոհվել է գավառային ժանդարմերիայի հրամանատար:։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *