Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 21-27 հունիսի, 2015

Վրաստանում առաջարկել են վերացնել պարտադիր ժամկետային զինծառայությունը • Վրաստանը հնարավոր է ստորագրի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման եզրափակիչ համաձայնագիր • Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենաները հնարավոր է արտահանվել են արտահանման • Հուլիսին Վրաստանում կանցկացվի Agile Spirit 2015 բազմազգ զորավարժություն • Օգոստոսին Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի շտաբ-բնակարանը • ԱՄՆ Պետդեպի զեկույցում Վրաստանը որպես տարանցիկ երկիր է նշվում ահաբեկիչների համար

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Վրաստանի ԶՈւ զինծառայող

• Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, ովքեր այս տարվա մայիսի 25-ին լքեցին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը, հայտարարություն են տարածել՝ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու առաջարկով։

• Հունիսի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին  անդրադարձել է  ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Ֆրանսիայում կնքված համաձայնագրին և հայտարարել, որ իրենք նախատեսում են ստորագրել  երկրորդ պայմանագիրը, որով «սկսված գործընթացն իր խելամիտ ավարտին կհասնի»։

• Վրաստանի «Դիդգորի» 10 զրահապատ մեքենաները, ինչպես նաև նույն մեքենայի հիմքի վրա ստեղծված սանիտարական 2 տիպի մեքենա, ըստ շրջանառվող տեղեկությունների, արտահանվել են արտահանման։

Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենայի սանիտարական տարբերակը

Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենայի սանիտարական տարբերակը

• Հուլիսի 8-ից 22-ը Վրաստանում անցկացվելու է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ։ Վրաստանյան կողմից զորավարժությանը մասնակցելու են ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի զինծառայողները։

• Հունիսի 25-ին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հանդիպման ընթացքում հայտնի է դարձել, որ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս տարվա օգոստոսին այցելելու է Վրաստան։ Այցի ժամանակ Վրաստանի Վազիանի ռազմաբազայում բացվելու է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի շտաբ-բնակարանը:

• Հունիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է իր՝ 2014թ տարեկան զեկույցն ահաբեկչության մասին, որտեղ նշվում է, թե Վրաստանը դեռևս միջազգային ահաբեկչական կենտրոն է, ինչպես նաև տարանցիկ երկիր ծայրահեղականների համար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 21-27 հունիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *