Ինգուշեթիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ինգուշական իրավապահ մարմինները Էկաժեւո գյուղում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հանրապետության բնակչության նկատմամբ ավազակային հարձակումներ իրականացնող մի խմբավորում են վնասազերծել:
Խմբավորման զինյալները դիմադրություն են ցույց տվել, ինչի հետեւանքով հրաձգություն է սկսվել: Սպանվել է մեկ, կալանավորվել խմբավորման չորս անդամ:
Անվտանգության ուժերի շարքում տուժածներ չկան:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ տեղեկություն կա, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների որոշ մասը ուղղվել է զինյալների ֆինանսավորմանը:
Ինգուշեթիայի ՆԳՆ մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ իրավապահ մարմինները Մալգոբեկում զինամթերքով լցված դատարկ շինություն են հայտնաբերել: Միջոցառումներ են ձեռնարկվել պարզելու համար, թե ում է պատկանում հայտնաբերված զինամթերքը:
Հաղորդվում է նաեւ Նազրանի շրջանում անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերված եւ վնասազերծված ինքնաշեն պայթուցիկ սարքի մասին:
-
Լրահոս
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով