Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 21-27 հունիսի, 2015

Հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի երկու զինծառայողների դիերը հայտնաբերվել և դուրս են բերվել միջդիրքային գոտուց • «Նախիջևանյան բանակի» պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել, մեկ ուրիշը գնդակահարել է ծառայակցին • Ադրբեջանում ավտովթարից մահացել է 3 զինծառայող • Հետմահու պարգևատրվել է Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայող. նրանցից մեկի մահվան հանգամանքներն անհայտ են

Ադրբեջանցի սպանված զինծառայող

Ադրբեջանցի սպանված զինծառայող

• Ադրբեջանի ՊՆ-ն հունիսի 23-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ երկրի զինված ուժերի պայմանագրային երկու զինծառայողներ մոլորվելով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Հայաստանի տարածքում։ Հունիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության շնորհիվ վերջիններիս դիերը դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանի՝ Ղազախի շրջանին սահմանակից միջդիրքային գոտու ականապատ տարածքից։

• Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Նախիջևանի Քենգերլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում կախվելով ինքնասպան է եղել զինծառայող, որի մահվան մասին պաշտոնական աղբյուրները լռում են։ Իսկ Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառյաող Ասիմ Մեմմեդզադեն իր ծառայողական զենքով կրակել է ծառայակից Գուրբանով Փերվիզ Էլսեվեր օղլուին, ով ստացած հրազենային վիրավորումից մահացել է։ Պաշտոնական աղբյուրները կրկին միջադեպը որևէ կերպ չեն մեկնաբանում։

Ավտովթարում մահացած զինծառայողները

Ավտովթարում մահացած զինծառայողները

• Հունիսի 20-ին Ադրբեջանում՝ Գախ-Շաքի ավտոճանապարհին, գրանցվել է ավտովթար, որի հետևանքով մահացել է երկրի սահմանապահ պետական ծառայության պայմանագրային 3 զինծառայող։ Իրար են բախվել ՎԱԶ-2121 «Նիվա» և Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տեղում մահացել է 5 մարդ:

• Հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ պարգևատրել է մի շարք զինծառայողների: Պարգևատրվողների թվում են նաև 2014-ի օգոստոսի լույս 2-ի գիշերը Պաշտպանության բանակի դիրքերը գրոհելիս հակական զինուժի կողմից ոչնչացված 3 զինծառայող: Իսկ ահա հետմահու պարգևատրված չորրորդ զինծառայողի՝ կրտսեր ենթասպա Մուրադով Իլգար Յուսիֆ օղլուի մահվան հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 21-27 հունիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *