Սեյրան Օհանյանը պարգևատրել է ՀՀ ԶՈւ թիկունքայիններին

ՀՀ զինված ուժերի թիկունքի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հունիսի 23-ի հրամանով ՀՀ ԶՈւ թիկունքային ծառայության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի օր նշվում է հունիսի 23-ին: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայությունը ստեղծվել է հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` ինքնապաշտպանական ջոկատներին նյութական միջոցներով ապահովելու նպատակով:

Առանձնահատուկ կարևոր էր վառելիքաքսուքային նյութերի, պարենի և հանդերձանքի ձեռքբերումը: Այս բոլոր խնդիրներն իրականացվել են հաղթահարելով մեծ դժվարություններ, քանի որ չկային թիկունքի նյութական բազա, պահեստներ և ավտոտրանսպորտ, առկա էր նաև համապատասխան մասնագետների պակաս:

Հետագա տարիներին իրականացված զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրերի արդյունքում ներկայումս զինված ուժերի թիկունքի վարչությունն առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ:

One response to “Սեյրան Օհանյանը պարգևատրել է ՀՀ ԶՈւ թիկունքայիններին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *