ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան շարունակում է ավիահարվածները ԻՊ դիրքերին

ԱՄՆ-ի գլխավոր միաջզգային կոալիցիան հունիսի 22-ին 17 հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչության՝ Իրաքում և Սիրիայի Թել Աբյադ քաղաքում տեղակայված դիրքերին: Հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

ԱՄՆ օդուժի F-18 Hornet կործանիչներ

ԱՄՆ օդուժի F-18 Hornet կործանիչներ

Թել Աբյադում հասցվել է երեք հարվածով ոչնչացվել են ԻՊ զինյալների 3 միավորում ու հենակետերը, ինպես նաև ահաբեկիչների մեկ գնդացիր և մեքենա:

Մյուս 14 հարվածները հասցվել են Իրաքի Քիրքուք, Մոսուլ, Սինջար և այլ քաղաքներում: Վերացվել են ահաբեկինչների տասնյալ դիրքեր, միավորումներ, զինտեխնիկա և զինապահոցներ:

Հիշեցնենք, որ դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի հունիսին, երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ զինյալների ձեռքը: Վերջիններս դեմ պայքարում են քրդական Փեշմերգեի և Իրաքի կառավարկան ուժերը, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հորդանանը, Ավստրալիան և Կանադան:

Հավելենք, որ թեև ԻՊ դեմ պայքարում Սիրիան և Իրաքը մոբիլիզացրել են բոլոր ուժերն ու ստանում են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, ահաբեկիչները շարունակում են պահել իրենց դերը տարածաշրջանում և ակտիվ գործունեություն ծավալում: Վերջիններս մայիսի կեսերին գրավել են Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը, իսկ հունիսի 23-ին պայթեցրել քաղաքաի երկու հնագույն սրբատեղիները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *