Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում շփման գծի մոտ

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում հայ-ադրբեջանական շփման գծի մոտ։ Երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժությունները, որոնցում ներգրավված են ցամաքայինև ռազմաօդային ուժերը, ղեկավարում է անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։ Զորավարժությունները տևելու են մինչև շաբաթվա վերջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *